Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Ռոմնին ընդամենը Բարաքին շնորհավորելու պրոեկտ էր

Ռոմնին ընդամենը Բարաքին շնորհավորելու պրոեկտ էր
07.11.2012 | 12:27

Մոռացա: Մոռացա շնորհավորել պարոն Միթ Ռոմնիին` երկրորդ պատվավոր տեղը զբաղեցնելու համար (բարև, ձեզ պարոն Շարմազանով):
Ոնց մտածում եմ, նա փայլուն կատարեց իր ֆունկցիան` հաղթող թեկնածուին շնորհավորելու: Այ, ամերիկյան արտիստիզմը դրա համար եմ սիրում. շիկացնում էին, շիկացնում` դեբատները, հաղթում էր Ռոմնին, ընտրության օրը հաղթում էր Ռոմնին, Ռոմնին... իսկ նա ընդամենը Բարաքին շնորհավորելու պրոեկտ էր: Փայլուն պրոեկտ: Հազար բարև, պարոն Շարմազանով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ